Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 4 հունահռոմեական ոճի ըմբիշ

ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 4 հունահռոմեական ոճի ըմբիշ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին մասնակցող հայաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշների անունները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում թիմի կազմը ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: Օլիմպիական խաղերի ուղեգրի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և գերծանր քաշային կարգի Դավիթ Օվասապյանը:

 2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել ենԴրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:

Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր. մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]