1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Արամ Առաջինի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Արամ Առաջինի նախագահությամբ 
կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները:

«Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ  կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Այնուհետև պատարագից հետո Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի դիմաց Վեհափառ Հայրապետի նախագահությամբ պիտի կատարվի Բարեխոսական կարգ: Կհնչի Վեհափառ Հայրապետի Հայրապետական պատգամը»,-նշեց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

Միջոցառմանը նախատեսված է Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ դեմոկրատ հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչների ելույթները։

Ավարտին ծաղկեպսակների զետեղում կլինի Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի մոտ:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]