Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների
23:59, 15 Ապրիլ 2021
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների ներկայության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ճապոնիայի պատվաստումների պատասխանատու նախարար Տարո Կոնոն հավելել է, որ հանդիսականի մուտքի արգելքը արվում է խաղերի կայացման համար: Սա ստեղծված իրավիճակն է պարտադրում, որի հետևանքով Տոկիոյի խաղերը կտարբերվեն նախորդներից:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում