Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 7 մարզիկով

Հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 7 մարզիկով

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը Եվրոպայի առաջնությանը հանդես կգա 7 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիան: Հավաքականի թիմի մարզչական շտաբը թիմում ընդգրկել են հետևյալ ըմբիշներին` Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև ազատ ոճային ըմբիշների կազմը` Գևորգ Թադևոսյան- 65 կգ, Արման Անդրեասյան-70 կգ, Հրայր Ալիխանյան-74 կգ, Արման Ավագյան-79 կգ, Մարզպետ Գալստյան -92 կգ: 

Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]