Հայաստանի ջրացատկորդները կմասնակցեն Տոկիոյի վարկանիշային մրցաշարին
23:43, 15 Ապրիլ 2021
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկության վայրը և անցկացման ժամկետն արդեն հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն տեղի կունենա Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Տոկիոյում՝ մայիսի 1-6-ը:
Մրցաշարը վարկանիշային է և հաջողակները իրավունք կստանան ջրացատկի նույն լողավազանում պայքար մղել օլիմպիական մեդալների համար:
Մայիսյան ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Նրանք հանդես կգան 10մ. աշտարակից մենացատկերում և սինխրոն ցատկերում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում