Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1917 թ. ապրիլի 16-ին Վլադիմիր Լենինը Շվեյցարիայի աքսորից վերադառնում է Պետրոգրադ:

-1944 թ. ապրիլի 16-ին դաշնակից զորքերը ռմբակոծում են Բելգրադը՝ սպանելով 1100 մարդու:

-1990 թ. ապրիլի 16-ին «Մահվան բժիշկ» Ջեք Գեւորգյանը կատարում է իր առաջին էվթանազիան:

-2001 թ. ապրիլի 16-ին Հայաստանում ընդունվում է «Ոստիկանության մասին» օրենքը:

-Հայաստանում ապրիլի 16-ին նշվում է Ոստիկանության աշխատողի օրը։

-1828 թ. ապրիլի 16-ին մահացել է Ֆրանցիսկո Գոյան՝ իսպանացի հայտնի նկարիչ (ծնվ.՝ 1746 թ.)։

-1844 թ. ապրիլի 16-ին ծնվել է Անատոլ Ֆրանսը՝ ֆրանսիացի գրող, զբաղվել եւ օժանդակել է Հայկական հարցին (մահ.՝ 1924 թ.)։

-1862 թ. ապրիլի 16-ին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսայինները գրավեցին Նոր Օռլեանը։

-1871 թ. ապրիլի 16-ին Բեռլինը հռչակվեց Գերմանական կայսրության մայրաքաղաք։

-1889 թ. ապրիլի 16-ին ծնվել է Չարլի Չապլինը՝ անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան եւ ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարեւոր կերպարներից մեկը։ Նրա կարիերան տեւել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչեւ իր մահից 1 տարի առաջ։

-1945 թ. ապրիլի 16-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական տարածքի վերջին` Բեռլինի ճակատամարտը։

Մ. Ա.

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]