Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մասնավոր ընկերությունները Covid-19-ի դեմ պատվաստանյութ ներկրելու հայտեր են ներկայացրել

Մասնավոր ընկերությունները Covid-19-ի դեմ պատվաստանյութ ներկրելու հայտեր են 
ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում լիցենզիա ունեցող մասնավոր ընկերությունները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներկրման թույլտվություն ստանալու հայտեր են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Մասնավոր ընկերությունները ևս հայտեր են ներկայացրել, որ հնարավորություն ունենան ներկրելու և գործընթացին մասնակից լինելու: Լիցենզիա ունեցող մասնավոր ընկերությունները՝ մեծածախ դեղագործական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցողները հայտեր են ներկայացնում Առողջապահության նախարարություն՝ մատնանշելով և պատվաստանյութի տեսակը և քանակը»,- ասաց Ավանեսյանը:

Մասնավոր ընկերությունները պետք է ստանան մեկանգամյա ներկրման թույլտվություն, հետո միայն կարող են օգտագործել պատվաստանյութերը՝ նախարարի կողմից հաստատված հստակ չափորոշիչներով: Այսինքն՝ նրանք պետք է բավարարեն գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները:

Հայաստանում ապրիլի 13-ից սկսվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ: Սահմանված խոցելի խմբերի ներկայացուցիչներին պատվաստումն իրականացվում է անվճար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]