1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց արցախցիներին ապրիլ ամսվա 68 հազարական դրամի աջակցությունն ապահովելուն

Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց արցախցիներին ապրիլ ամսվա 68 
հազարական դրամի աջակցությունն ապահովելուն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացնի 7 մլրդ 548 մլն դրամ, որի նպատակն Արցախի քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ որոշման համաձայն 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր Արցախի քաղաքացու տրվում է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց:

«Մինչև այժմ արցախցիներին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ: Եվս 22 մլրդ դրամի աջակցության որոշում արդեն ունենք, որից մեկը այս հատկացումն է: Այսինքն՝ ընդհանուր հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ: Այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցիներ ստացել են այս աջակցությունը»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս աջակցությունից օգտվելու համար լրացուցիչ դիմելու կարիք չկա, եթե մարտին ստացել են աջակցությունը, մյուս ամիսներին ավտոմատ կստանան:

Ըստ նրա, մի փոքր խումբ քաղաքացիներ դուրս են  մնացել բազաներում որոշակի խնդիրների պատճառով: «Մենք այդ մասով առաջիկայում կարգավորում կանենք ու այդ մի քանի հարյուր քաղաքացիները, որոնք ծրագրերից դուրս են մնացել, դառնան ծրագրի շահառու»,- ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]