Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքացիները հնարավորություն կունենան անվճար ճշտելու թանկարժեք մետաղից պատրաստված իրենց իրերի իրական քաշը

Քաղաքացիները հնարավորություն կունենան անվճար ճշտելու թանկարժեք մետաղից 
պատրաստված իրենց իրերի իրական քաշը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվել են բարձր ճշտություն ապահովող կշեռքներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչև 1.2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված և հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում:

Բարձր ճշտություն ապահովող կշեռքների միջոցով հնարավոր է որոշել նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի զանգվածները: «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը» քաղաքացիների համար առաջիկայում կհայտարարի բաց դռների օր, որի ընթացքում բոլոր դիմողները (կամավոր սկզբունքով) հնարավորություն կստանան անվճար ճշտելու իրենց` թանկարժեք մետաղից պատրաստված իրերի իրական քաշը:

Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված կշեռքները լեհական «Ռադվագ» ապրանքանիշի են: «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին կառավարության կողմից հատկացվել են նաև համեմատիչ կշեռքներ (Mass Comparators), E1-M2 դասի կշռաքարեր և կշռաքարերի հավաքածուներ (1 մգ – 50 կգ) և այլ օժանդակ սարքավորումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]