1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյուղատնտեսական կոոպերատիվների համար կստեղծվի ավելի բարենպաստ հարկային միջավայր

Գյուղատնտեսական կոոպերատիվների համար կստեղծվի ավելի բարենպաստ հարկային 
միջավայր

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գյուղատնտեսական կոոպերատիվներին ևս հնարավորություն է տրվում օգտվել հարկային արտոնություններից՝ իրենց անդամների գյուղարտադրանքի վաճառքը կազմակերպելիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 92 «կողմ», 2 «դեմ» և 16 «ձեռնպահ» ձայներ:

Մինչև 2024 թվականի ավարտը գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից գյուղատնտեսական արտադրանքի օտարումն ազատված է շահութահարկով հարկումից: Սակայն, արտոնությունը կիրառելի է միայն այն դեպքերի համար, երբ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացվում է անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանք արտադրողi կողմից, վերավաճառողների համար արտոնություն նախատեսված չէ:

Բոլոր այն դեպքերում, երբ գյուղատնտեսական կոոպերատիվն իր անդամների կողմից արտադրած գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն է կազմակերպում, գործող օրենսդրությամբ՝ արտոնությունը չի կիրառվում, քանի որ ստացվում է, որ իրացնողն արտադրողը չէ:

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ այդ արտոնության կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաև գյուղատնտեսական կոոպերատիվը: Նախագծով սահմանվում է նաև, որ գյուղատնտեսական կոոպերատիվներին անհատույց տրամադրվող դրամական միջոցները եկամուտ կճանաչվեն ոչ թե դրանց ստացման հարկային տարում ամբողջությամբ, այլ դրանց ծախսմանը կամ դրանց միջոցով ստեղծված ակտիվների գծով ծախսին համամասնորեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]