Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՌԴ-ն դեպի արեւմտյան սահմաններ է տեղափոխել երեք բանակ եւ օդադեսանտային զորքերի երեք միավորում

ՌԴ-ն դեպի արեւմտյան սահմաններ է տեղափոխել երեք բանակ եւ օդադեսանտային զորքերի երեք միավորում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հսկիչ ստուգման ընթացքում հաջողությամբ իր արեւմտյան սահմաններ Է տեղափոխել երեք բանակ եւ օդադեսանտային զորքերի (ՕԴԶ) երեք միավորում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ապրիլի 13-ին հանդես գալով Սեւերոմորսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ զորքերն ուղարկվել են «ուսումնամարտական առաջադրանքների կատարման շրջաններ»: Շոյգուն նշել Է, որ դա արվել Է ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքներին ի պատասխան: «Հակազդելով դաշինքի՝ Ռուսաստանին սպառնացող ռազմական գործունեությանը, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել»,-ասել Է Շոյգուն:

Նա հավելել Է, որ զորքերը ցուցաբերել են «երկրի ռազմական անվտանգության ապահովման խնդրի կատարման լիակատար պատրաստություն եւ ունակություն»:

«Ներկայում տվյալ միավորումները գործի են դրվել վարժանքներում»,-հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նա հավելել Է, որ զինված ուժերի հսկիչ ստուգումը, որի ընթացքում զորքերը զորավարժությունների համար տեղափոխվել են ՌԴ-ի արեւմտյան սահմաններ, պլանավորվում Է ավարտել երկու շաբաթվա ընթացքում:

Ապրիլի 6-ին Ռուսաստանի զինված ուժերը հսկիչ ստուգում են սկսել ուսուցման ձմեռային ժամանակաշրջանում: Հաղորդվել Է, որ զորավարժությունները կանցկացվեն բոլոր ռազմական օկրուգներում: Այդ ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունում ճշտել են, որ ռուսաստանցի զինվորականները ապրիլին կանցկացնեն ավելի քան 4 հազար վարժանքներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]