Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը. Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Բաքվի «պուրակին»

Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը. Անդրանիկ Քոչարյանն 
անդրադարձավ Բաքվի «պուրակին»

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմի հայկական ռազմավարի «պուրակի» բացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապահովել է իրենց ապագա պարտության հեռանկարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում ունեցած իր ելույթում:

«Պուրակում ցուցադրելով հայկական ռազմատեխնիկական, մեր Զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք է քարոզում: Բացի ատելություն սերմանելուց, Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն, սրանք էլ, ըստ էության, նրանց հաղթանակի մսխման առաջին քայլերն են: Այդ անհեթեթ պուրակի բացմամբ, Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ Ալիևը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ, և ամեն անգամ իր ժողովրդին դատարկ ամբարտավանությամբ սնելով և բթացնելով, մեկ քայլ ավելի է մոտեցնում պարտությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]