Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքագետը Հայաստանի տարածքի մասին Ալիևի հայտարարությունները հոգեբույժի վերլուծության նյութ է համարում

Թուրքագետը Հայաստանի տարածքի մասին Ալիևի հայտարարությունները հոգեբույժի 
վերլուծության նյութ է համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում լրջագույն հակասություններ կան, ու նա Հայաստանի տարածների նկատմամբ նկրտումները դժվարությամբ է քողարկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով ադրբեջանական Դիվանագիտական ակադեմիայում Իլհամ Ալիևի հակասող հայտարարությունները. միևնույն ելույթում նա, մի կողմից, ասել էր, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից`  Երևանը, Սևանը և Սյունիքը Ադրբեջանի տարածքներն են եղել, և երիտասարդությունը դա պետք է իմանա:

«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանի իրական քաղաքականությունը` Հայաստանի տարբեր տարածքների նկատմամբ ոտնձգությունն է: Հայտարարության մյուս հատվածը այլ մասնագետների, մասնավորապես`  հոգեբույժների վերլուծության խնդիր է` թե ինչպես կարող է հայտարարելով Երևանի, Սևանի, Սյունիքի նկատմամբ իր հավակնությունների մասին, նաև հայտարարի, որ տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ չունի»,- ասաց Մելքոնյանը:

Թուրքագետը նշեց, որ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Հայաստանի նկատմամբ տարածքային իր պահանջների մասին, ընդ որում` մայրաքաղաք Երևանի:
Ռուբեն Մելքոնյանը նաև անդրադարձավ Ալիևի այն հայտարարությանը, թե 100 տարի առաջ Սևանա լիճը ուրիշ անվանում ուներ: Թուրքագետը խորհուրդ տվեց Ալիևին նայել ավելի վաղ շրջանի քարտեզները և տեսնել Ադրբեջան անունով պետություն ընդհանրապես տարածաշրջանում երբևէ գոյություն ունեցե՞լ է, թե ոչ:

«Կարծում եմ, որ այս ամենը վկայում է նրա մասին, որ մեր հարևանությամբ գոյություն ունի մի պետություն, որը որևէ առնչություն չունի միջազգայնորեն ընդունված չափորոշիչների և չափանիշների հետ և 21-րդ դարում անգամ այդ պետության մտածողությունն ու գործելաոճը համընկնում են նախնադարյան հասարակարգի և որևէ կանոնակարգման մեջ չգտնվող ծավալապաշտական մոտեցումների հետ»,- եզրափակեց Մելքոնյանը:

Ալիևն ապրիլի 13-ին ելույթ էր ունեցել «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]