1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մշակվել է պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական շրջանակ

Մշակվել է պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող 
նորմերի միասնական շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մշակել է պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական շրջանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը ներկայացնելու ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Կառավարության ծրագրով կարևորվել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը: Նշված արդյունքին հասնելու համար նպատակահարմար է համարվել մշակել պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական շրջանակ: Այն նշանակալի դեր կունենա մասնավոր գործընկերների, այդ թվում՝ օտարերկրյա, ներդրումային ծրագրերում ակտիվության բարձրացման, վստահության ամրապնդման եւ փոխադարձ պարտավորությունների և ռիսկերի արդյունավետ բաշխման համար»,- ասաց Ավանեսյանը:

Օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]