Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Պատգամավորները փոփոխություն են առաջարկում պետական ծառայության պաշտոնի անձնագրում

Պատգամավորները փոփոխություն են առաջարկում պետական ծառայության պաշտոնի 
անձնագրում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել պետական ծառայության պաշտոնի անձնագրում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՀՀ ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի ապրիլի 13-ի նիստում ներկայացրեց խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ առաջարկվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրում բարձրագույն, գլխավոր եւ առաջատար պաշտոնների համար սահմանել մասնագիտական աշխատանքային փորձի առավել մեղմ սահմանափակումներ:

«Նախաձեռնությամբ նախատեսվում է պահանջվող առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժը փոխարինել երեք տարով, իսկ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը փոխարինել կրկին երեքով»,- ասաց Բաղդասարյանը:

Հարակից զեկուցող Աննա Կարապետյանը նշեց, որ պատգամավորների նախաձեռնությունը կարող է դիտարկվել որպես ժամանակավոր լուծում՝ մինչ հանրային և քաղաքացիական ծառայությունների ոլորտում կատարվող բարեփոխումների ամբողջական իրականացումը:

Օրենքի նախագիծը հեղինակել են պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Սերգեյ Ատոմյանը, Կորյուն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Քրիստինե Պողոսյանը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել խորհրդարանի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]