Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 5 մարզիկով  

Ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 5 մարզիկով

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականի մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կազմը` Գևորգ Թադևոսյա- 65 կգ, Արման Անդրեասյան-70 կգ, Հրայր Ալիխանյան-74 կգ, Արման Ավագյան-79 կգ, Մարզպետ Գալստյան -92 կգ: 

«Մարզիկներին ընտրել ենք Հայաստանի առաջնության և Կիևի միջազգային մրցաշարի արդյունքները հաշվի առնելով: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկներն այժմ մարզվում են իրենց ծրագրով: Իսկ հաջորդ վարկանիշային մրցաշարի կազմը հայտնի կլինի Եվրոպայի առաջնությունից հետո»,- ասաց Կուրղինյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]