Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաղթանակները նվիրում են Արցախում զոհված հերոսների հիշատակին

Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաղթանակները նվիրում են Արցախում 
զոհված հերոսների հիշատակին

ԳՅՈՒՄՐԻ, 12 ԱՊՐԻԼԻԱՐՄԵՆՊՐԵՍԾանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները իրենց հաղթանակները նվիրում են  Արցախում զոհված հերոսների հիշատակինԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեցին ծանրորդները լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:

 Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը անկեղծանում է՝ հաղթանակի զգացողությունն աննկարագրելի է՝ հակառակորդ երկրին ստիպել են լսել Հայաստանի հիմնը: «Մինչ այս իմ բոլոր հաղթանակները նվիրում էի ազգականիս՝ Յուրի Վարդանյանին, ում տեխնիկան երբեմն օգտագործում եմ, այս անգամ, միանշանակ, նվիրում եմ մեր երկրի սահմանները իրենց կյանքի գնով պահած տղաների հիշատակին: Հենց այդ մտքով էի մրցահարթակ բարձրացել»,-նշեց Սամվել Գասպարյանը:

Գոռ Մինասյանն էլ խոստացավ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հաղթելու է վրացի ծանրորդին: «Օրերից մի օր կստացվի հաղթել: Ամեն մի մրցույթից հետո նոր կիլոգրամներ, անձնական արդյունքների  գերազանցում, աստիճանաբար կրճատում ենք տարբերությունը  և օրերից մի օր կգա այն պահը, որ  կհասնենք ու կանցնենք»,-նշեց Գոռ Մինասյանը:

Գերծանր քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտի  464 կգ  արդյունքով երկրորդն էր՝ հետ մնալով միայն Լաշա Տալախաձեից:

Ծանրորդներն ընդհանուր առմամբ 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։

Արմենուհի Մխոյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]