Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չեխիայում արտակարգ դրության ավարտից հետո մասնակի վերաբացվում են դպրոցները

Չեխիայում արտակարգ դրության ավարտից հետո մասնակի վերաբացվում են 
դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պատճառով ամիսներ շարունակ փակ կյանք վարող Չեխիայում ապրիլի 12-ին դադարել է գործել արտակարգ դրությունը, վերաբացվել են դպրոցները, գրադարանները, կենդանաբանական այգիներն ու որոշ խանութներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Նախադպրոցական տարիքի երեխաներն ու 1-5-րդ դասարանցիները վերադառնալու են դասարաններ, իսկ ավելի բարձր տարիքի աշակերտները ուսումը միառժամանակ կշարունակեն հեռավար: Դպրոցականները պետք է շաբաթական երկու անգամ թեստ հանձնել:

10.7 մլն բնակչություն ունեցող Չեխիայում համավարակի սկզբից ի վեր արձանագրվել է վարակման 1.58 մլն դեպք, մահացել է շուրջ 28 հազար մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է մեկ շնչի հաշվով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]