Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծանրորդ Սամվել Գասպարյանը մտադիր է փոխել քաշային կարգը

Ծանրորդ Սամվել Գասպարյանը մտադիր է փոխել քաշային կարգը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը մտադիր է քաշային կարգը փոփոխել ու հանդես գալ օլիմպիական քաշում:

«Հպարտ եմ այս արդյունքի համար: Սակայն իմ նպատակի կեսն է միայն: Ինձ ավելի ոգևորեց այն, որ երկրորդ տեղում Արսեն Մարտիրոսյանն է: Մենք հոգեբանորեն և ֆիզիկապես շատ լավ էինք նախապատրաստվել: Ինձ համար կարևորն այս տարվա աշխարհի առաջնությունն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդը: Գասպարյանի խոսքով` Եվրոպայի առաջնությունն անցողիկ մրցում է, որով թիմը նախապատրաստվում է առաջիկա մրցաշարերին: «Մտածում եմ քաշային կարգի փոփոխության մասին, բայց Օլիմպիական խաղերից հետո»,-ասաց նա:

Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային  կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց  4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների:  81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չկարողացավ 215 կգ-ն: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում «զրո» ստացավ: Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]