Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կարասինը ԼՂ խնդրի կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարումը

Կարասինը ԼՂ խնդրի կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի 
համանախագահների դերակատարումը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կարծում է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պարբերական հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա ասել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

Կարասինը նախ և առաջ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումն ու 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումը հնարավոր եղավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանատու դիրքորոշման շնորհիվ:

«Հիմա հարցերի հիմնական մասը կապված է հումանիտար խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների աճյունների վերադարձ, փախստականներ ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ապահովում: Սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա հարակից շրջանների ականազերծման հարցը»,- ասել է Կարասինը:

Նրա գնահատմամբ՝ շատ բան կախված է լինելու նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի վերականգնել վստահությունը կողմերի միջև: «Հստակ քայլերն արդեն արված են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ շարունակվում են քաղաքական հարցերի քննարկումները, որոնվում են ուղիներ: Փոխվարչապետերի մակարդակով ակտիվ աշխատում է եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրներ»,- ասել է նա:

Կարասինը նշել է, որ այս հարցում դրական դերակատարում կարող են ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Այս եռյակն ունի փորձ և արտաքին պատշաճ աջակցություն: Ենթադրվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև պարբերական հանդիպումների պրակտիկան կարող է վերականգնվել, ինչը շոշափելի միջազգային արձագանք կստանար»,- հայտարարել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]