Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հայ կինոյի օրը Հայաստանի գրեթե բոլոր կինոթատրոններում կցուցադրվեն հայկական հին ու նոր  ֆիլմեր  

Հայ կինոյի օրը Հայաստանի գրեթե բոլոր կինոթատրոններում կցուցադրվեն հայկական 
հին ու նոր  ֆիլմեր

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն մեկ օր` ապրիլի 16-ին, Հայաստանի գրեթե բոլոր կինոթատրոնները կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր` նշանավորելով Հայ կինոյի ծննդյան տարելիցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքային և մարզային մի շարք կինոթատրոններ. «Մոսկվա» կինոթատրոն` Երևան, «Հոկտեմբեր» կինոթատրոն` Գյումրի, «Քաջարան» կինոթատրոն` Քաջարան և այլն:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացնում են, որ «Մոսկվա» կինոթատրոնում  ցուցադրվելու են.

12:00 Լիամետրաժ Ծրագիր 1 - (112 ր.)
(Կապույտ) "Իմ խաչը” ռեժ. Շ. Վարդանյան

13:00 Կարճամետրաժ Ծրագիր 1 - Խաղ. և անիմացիոն (80 ր.)
(Կարմիր)
1. Ֆիրդուս (6 ր.), ռեժ. Ն. Մուրադյան
2. Շեմից այն կողմ (13 ր., դեբյուտ), ռեժ. Ա. Իսանյանս
3. Հաջորդ կայարանը (5 ր., դեբյուտ), ռեժ. Ա. Թամարյան
4. Հին նոր (30 ր., դեբյուտ), ռեժ. Ա. Բաղդասարյան
5. Սառան մերկ է (26 ր., դեբյուտ), ռեժ. Մ. Միքայելյան

14:00 Լիամետրաժ ծրագիր 2 - (110 ր.) (Կապույտ) Անհայտ բաժանորդ
ռեժ. Ա․ Հարությունյան

15:00 Կարճամետրաժ ծրագիր 2 - Խաղ. և անիմացիոն (87 ր.)
(Կարմիրր)
1. Վայրենին (29 ր.) ռեժ. Հ. Հակոբյան
2. Ժամանում (18 ր., դեբյուտ) ռեժ. Ր. Մովսիսյան
3. Նոր տարվա գոճի (25 ր., դեբյուտ) ռեժ. Ա. Բաղդասարյան
4. Կաֆկայի երազը (8 ր.) ռեժ. Դ. Բաբայան
5. Ջազ (8 ր.) ռեժ. Դ. Բաբայան

16:00 Լիամետրաժ ծրագիր 3 - (100 ր.) (Կապույտ)
“Երբ որ քամին հանդարտվի” ռեժ. Ն. Մարտիրոսյան

17:00 Կարճամետրաժ ծրագիր 3 - Խաղ. (74 ր.) (Կարմիր)
Սիլուետ Ստուդիոն ներկայացնում է
1. Հիմնավոր մաքրություն (26 ր., դեբյուտ) ռեժ. Ն. Սարգսյան
2. Պատմություն N 35 (22 ր., դեբյուտ) ռեժ. Ս.Գրիգորյան
3. Տատը (25 ր.) ռեժ. Ա. Շահբազյան

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օր նշելու նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի, պրոֆեսիոնալ գիլդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև կինոյի ոլորտի այլ գործիչների և կազմակերպությունների ջանքերով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]