Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիմոնի արդյունքը չի անդրադառնում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա. Վիգեն Խաչատրյան

Սիմոնի արդյունքը չի անդրադառնում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա. Վիգեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջար, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հաջորդիվ սկսելու է նախապատրաստվել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Սիմոնը վնասվածք ուներ, սակայն այն օրեր առաջ բուժել վերջացրել էինք: Բայց կարծես նա չէր մտել մարզավիճակի մեջ: Երկամարտում զրոն չի անդրադառնում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա: Սիմոնը 109 կգ քաշային կարգում առաջին համարն է հնարավոր մասնակիցների շարքում: Նրա վնասվածքը լուրջ չէ»,-շեշտեց նա:

Մարզչի խոսքով` հավաքական թիմի հաջորդ քայլը կլինի մի քիչ հանգիստը և լրջագույն նախապատրաստությունն Օլիմպիական խաղերին: «Սիմոնը արդեն իսկ սկսել է նախապատրաստվել Օլիմպիական խաղերին և այս ամենը ոչինչ է իր համար: Այս տեսանկյունից մենք հանգիստ ենք: Ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց մասնագետը:  

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժության առաջին երկու մոտեցումներում Մարտիրոսյանը չբարձրացրեց 190կգ, այնուհետ երրորդում կարողացավ գլխավերևում պահեց 190 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա զրո ստացավ` երեք մոտեցմամբ չբարձրացնելով 227 կգ:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Աշխարհի (2018, 2019) և Եվրոպայի (2017, 2019) առաջնությունների կրկնակի չեմպիոն է: 109 կգ քաշային կարգում բոլոր ռեկորդները պատկանում են Մարտիրոսյանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]