Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հորդանանի հետ

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հորդանանի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Our game ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուրում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 10-ին Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում կայացավ մրցաշարի երկրորդ տուրի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Հորդանանի հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 

Հայաստանի հավաքականն ուներ հետևյալ մեկնարկային կազմը` 1.Անաստասիա Կլիմովա 4.Մարիա Սախինովա 5. Անի Կարապետյան (20. Աննա Դալլաքյան, 60) 8. Մարալ Արթին (15. Քրիստինե Մանգասարյան, 37, 7. Նենսի Ավեսյան, 46) 9.Անի Սարգսյան 10. Օլգա Օսիպյան (ա) 11. Լուիզա Ղազարյան (14. Պայծառ Ասատրյան, 60)  13. Սիդնի Վերմիլյոն 17. Նորա Եղյան 22. Անի Ղուկասյան 25. Օքսաննա Պիզլովա:

Ավելի վաղ, Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Our game ընկերական միջազգային մրցաշարում: Ապրիլի 8-ին «Փյունիկ» մարզադաշտում կայացավ մրցաշարի առաջին տուրի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Լիբանանի հավաքականների միջև: Մեր թիմը հաղթեց 2:0 հաշվով: 6-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սելին Ալ-Հադդադը, իսկ 45-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Մարալ Արթինը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]