1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտաշատում հրավառություն իրականացրած կինը ենթարկվել է վարչական պատասխանատվության

Արտաշատում հրավառություն իրականացրած կինը ենթարկվել է վարչական 
պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատ քաղաքի Արազու փողոցում ապրիլի 6-ին, կեսգիշերն անց,  հրավառություն է եղել. այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Արազու փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։

Բաժնի համայնքային ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հրավառությունը իրականացրել է նույն փողոցի բնակչուհիներից մեկը՝ դստեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]