Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1913 թ. ապրիլի 10-ին ծնվել է Նելսոն Ստեփանյանը՝ հայ օդաչու։ Խորհրդային Միության կրկնակի հերոս։ Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ եւ խմբի կազմում խորտակել է հակառակորդի 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), հակառակորդի 105 հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվորի։

-1932 թ. ապրիլի 10-ին ծնվել է Օմար Շարիֆը՝ եգիպտացի հանրաճանաչ դերասան («Մայրիկ», «Մակենայի ոսկին», «Լոուրենս Արաբացի»): Մահ.՝ 2015 թ.:

-1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերը իրականացրին խաղաղ բնակչության կոտորած, զոհվեց մի քանի տասնյակ հայ:

-2010 թ. ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սմոլենսկի մոտ, ինչի հետեւանքով մահացան Կաչինսկին եւ իշխանության ներկայացուցիչներ:

-1840 թ. ապրիլի 10-ին դադարեց գոյություն ունենալ Հայկական մարզը, որը ստեղծվել էր 1828 թ. Նիկոլայ I ցարի հրամանագրով, Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից հետո:

-1912 թ. ապրիլի 10-ին «Տիտանիկ» հայտնի նավն սկսեց իր ճանապարհորդությունը:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]