Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին

Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը կդրվի 
ընթերցողի սեղանին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը՝ ապրիլի 12-ը, Երևանում կնշանավորվի խորհրդանշական միջոցառմամբ: Անգլիական այգու Պլանետարիում 1-ում կկայանա անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության կենտրոնի հիմնադիր ու ղեկավար, գիտության հանրայնացնող Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գրքի շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Թարգմանությունն անգլերենից իրականացրել է Սիրանուշ Եսայանը, խմբագիրն է Գոհար Քալաշյանը:

Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։

Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն աշխարհում նշում են ապրիլի 12-ին: Դա հատուկ օր է, որը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը: 1961 թվականի ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս եկավ Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարեց Երկրագնդի շուրջը՝ դնելով մարդու կողմից կառավարվող տիեզերական թռիչքների սկիզբը: Ընդամենը 108 րոպե տևած թռիչքը դարձավ մեծ բեկում տիեզերքի յուրացման գործում: Յուրի Գագարինի անունը հայտնի դարձավ աշխարհում: Առաջին տիեզերագնացը վաղաժամկետ ստացել է մայորի և Խորհրդային Միության հերոսի կոչումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]