Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Կենտրոնը հիմնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) 2-րդ ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունից, անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Գառնիկ Հովհաննիսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ՝ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, Հրազդանի քաղաքապետի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առուստամյանը:

«Մասնագիտացված կենտրոնի նպատակն է Հայաստանում զարգացնել անասնապահության ոլորտը: Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն՝ անասնապահության զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։ Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կենտրոնում ծառայություններ են մատուցելու նաև արցախցի երկու անասնաբույժներ: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը նրանց հրավիրել է ՊՈԱԿ՝ առաջարկելու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ի հետ համագործակցություն՝ ներգրավվելու գյուղկենդանիների պատվաստման գործընթացում:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ից նաև հայտնում են, որ (CARMAC) 2-րդ ծրագրի շնորհիվ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է նաև արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան: Լսարանը համալրված է լինելու կենդանիների արհեստական սերմնավորման մի շարք մուլյաժներով` ծննդագիտության դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար: Լսարանի բացման արարողությանը ևս ներկա են գտնվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավար կազմի ներկայացուցիչներ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից:

Լսարանում նախատեսվում է նաև անասնաբույժների, արհեստական սերմնավորող տեխնիկների և ֆերմերների վերապատրաստում՝ ինչպես կովերի ծննդօգնության, այնպես էլ արհեստական սերմնավորում թեմաներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]