Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը Պուտինի հետ պայմանավորվել է գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ

Փաշինյանը Պուտինի հետ պայմանավորվել է գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը պայմանավորվել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանն այս մասին հայտնել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» մի քանի տասնյակ անդամների հետ ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը։

Ըստ աղբյուրի՝ ի պատասխան գերիների վերադարձի հետ կապված հարցի` վարչապետն ընդգծել է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»:

«Կառավարության ղեկավարը շեշտել է, որ գերիների հետ վերադարձի ապահովման հարցում լիարժեք ըմբռնում ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և այս ուղղությամբ ևս պայմանավորվածությունն անմնացորդ իրականացնելու կարծիքները համընկնում են»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՌԴ նախագահի հետ պայմանավորվել են գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]