Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիան արտաքսել է Ադրբեջանի քաղաքացուն

Գերմանիան արտաքսել է Ադրբեջանի քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի քաղաքացին, ով մեղադրվում է փաստաթղթերի կեղծման մեջ, արտաքսվել է Գերմանիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արդարադատության նախարարությունը:

Հաղորդվում է, որ փաստաթղթերի կեղծման միջոցով ադրբեջանցին ցանկացել է քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում:

Արդարադատությունից հայտնել են, որ 2020 թվականին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր միջազգային հետախուզման մեջ են եղել և մեղադրվել են մարդկանց առևանգման, խարդախության և պաշտոնական փաստաթղթերի կեղծման մեջ, արտաքսվել են Գերմանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Թուրքիայից, Ալժիրից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]