Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին դեպքը

Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին 
դեպքը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի խիստ վարակիչ հարավաֆրիկյան շտամի առաջին հաստատված դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Վիրուսը հայտնաբերվել է Սան Պաուլոյում բնակվող մի կնոջ մոտ, ով չի եղել արտասահմանում և չի շփվել մեկի հետ, ով եկել է այլ երկրից:

Մինչ այժմ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակն ավելի նվազեցնում է պաշտպանությունը ներկայում գոյություն ունեցող պատվաստանյութերից:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման տեմպերով Բրազիլիան առաջատարներից է: Այստեղ նաև մեծ է մահացությունների թիվը: Ապրիլի 6-ին երկրում գրանցվել է ռեկորդային՝ 4195 մահվան դեպք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]