Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը դատապարտել է իտալացի սենատորի ադրբեջանամետ նախաձեռնությունը

Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը դատապարտել է իտալացի սենատորի 
ադրբեջանամետ նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը դատապարտել է Իտալիայի Սենատի անդամ Ուանիա Պապատեուի ամոթալի նախաձեռնությունը, որը հաջորդել է խորհրդարանականի՝ Ադրբեջան կատարած այցին:

Մասնավորապես, Պապատեուն, ով պատմությունից անտեղյակ՝ առաջ է տանում Ադրբեջանի շահերը, Բաքվից վերադառնալուց հետո դիմել է Հայաստանին՝ հորդորելով ադրբեջանական կողմին տալ Արցախի այն տարածքների ականապատման քարտեզները, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ասադաքահ» կենտրոնը կատարվածը «խիստ մտահոգիչ» է անվանել՝ ընդգծելով, որ այդպիսով լիակատար անտեսվում է իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում: «Պապատեուն նախ և առաջ պետք է իմանա, որ այդ ադրբեջանցիներն են մշտապես հարձակվել խաղաղասեր հայ ժողովրդի վրա, նրանք են խախտել մարդու իրավունքները, վերջին պատերազմի ընթացքում կիրառել են արգելված զինատեսակներ, ինչպես օրինակ՝ կասետային ռումբերն ու սպիտակ ֆոսֆորը, սպանել են հայերի, այդ թվում և քաղաքացիական բնակչությանը»,- ասվում է իտալա-արաբական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: Նրանք հիշեցրել են, որ պաշտոնական Բաքուն մինչ օրս հրաժարվում է հանձնել հայ ռազմագերիներին, ոչնչացնում է հայերի պատմական ժառանգության մաս կազմող հուշարձաններն ու կոթողները:

«Ասադաքահ»-ն հորդորում է իտալացի պատգամավորին ուսումնասիրել պատմությունը՝ հասկանալու, թե որքան վտանգավոր է աջակցությունն Ադրբեջանին ու հետևաբար նաև Թուրքիային, ինչպես նաև ճիշտ գնահատելու Հայաստանի ու Իտալիայի միջև առկա սերտ կապերը:

«Արդյոք ադրբեջանցիների օգտին արվող այս հայտարարության հետևում միայն տեղեկատվական անբավարարությունն է, թե գուցե ինչ-որ այլ բան էլ կա»,- հարցադրում է անում կենտրոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]