Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կենտրոնացման պակաս, սարքերի բացակայություն. ԱԺ-ում քննարկվեցին հեռավար կրթության առաջացրած խնդիրները

Կենտրոնացման պակաս, սարքերի բացակայություն. ԱԺ-ում քննարկվեցին հեռավար 
կրթության առաջացրած խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման պայմաններում հեռավար կրթության անցնելու ժամանակ մի շարք խնդիրների են բախվել թե աշակերտները, թե ուսուցիեչներն ու ծնողները՝ սկսած աշակերտների կենտրոնացման պակասից, ուսուցիչների՝ թվային սարքերին չտիրապետելու պատճառով առաջացած տագնապից մինչև սարքերի բացակայությունը և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով քննարկմանը:

Մանկական զարգացման հիմնադրամի փորձագետներն իրականացրել են «Քաղաքացիական հասարակության աջակցությունը պետությանը՝ հեռավար կրթության գործընթացներում» ծրագիրը: Ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի առաջին փուլում իրականացվել է  հետազոտություն: Ծրագրի համակարգող Արմենուհի Բուրմանյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները, թե 2020-ի մարտ-մայիս ամիսներին ինչ խնդիրներ են ունեցել ծնողները, տարրական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները կրթությունը առցանց հարթակ տեղափոխելու ժամանակ:  

«Նախ փորձել ենք հասկանալ, թե ճգնաժամն ինչպես է ազդել ուսուցիչների վրա՝ առողջության, հոգեբանական բարեկեցության, ֆինանսական բարեկեցության և սոցիալական կյանքի վրա: 29 տոկոսն ասել է, որ ազդել է առողջության վրա, փոխվել է դեպի վատը, «հոգեբանական բարեկեցեության վրա ազդել է» տարբերակը նշել է 47 տոկոսը, ֆինանսական բարեկեցության վրա՝ 38 տոկոսը և 51 տոկոսը նշել է, որ ազդել է սոցիալական կյանքի»,- ասաց նա:

Պարզել են նաև, որ ուսուցիչների մեծ մասն իրենց հիմնական աշխատանքի վրա ավելի շատ ժամանակ է ծախսել: Հիմնական խնդիրներն են եղել ինտերնետի բացակայությունը, անորակ թվային սարքերը, ուսուցիչների մի մասի մոտ թվային սարքերի բացակայությունը և այլն:

Բուրմանյանը նշեց, որ տեխնիկական խնդիրնեը և հավելվածներին չտիրապետելն ուսուցիչների մոտ ստեղծել է տագնապային իրավիճակներ և լարվածություն:  «Անկախ եկամուտից՝ բոլոր ծնողները դժվարություն են ունեցել համատեղելու իրենց տարբեր դերերը՝ որպես ծնող, երեխայի հետ դաս պատրաստող, որպես ընտանիքի այլ անդամներին խնամող և այլն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն առավելագույնն են տուժել: Ծնողներն ու հոգեբանները նշել են, որ երեխաներն ունեցել են ինքնավստահության, կենտրոնացման պակաս, անօգնականության զգացում, անհանգստություններ, նյարդայնություն, սթրես»,- ասաց Բուրմանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]