Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Ucom-ն առաջարկում է գնել Xiaomi Redmi 9T սմարթֆոնը բացառիկ պայմաններով

Ucom-ն առաջարկում է գնել Xiaomi Redmi 9T սմարթֆոնը բացառիկ պայմաններով

ԵՐԵՎԱ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ն առաջարկում է բաց չթողնել կյանքի կարևոր պահերը՝ ամենուր փնտրելով հոսանքի աղբյուր: Միայն Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններից հնարավոր է ձեռք բերել հզոր մարտկոցով Xiaomi Redmi 9T սմարթֆոնը լավագույն գնով՝ ամսական ընդամենը 2700 դրամով։ Գնորդները կստանան նվեր՝ 12 ԳԲ ինտերնետ և 150 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր 3 ամիս շարունակ։ Երեք ամիս անց նշյալ ներառումները կակտիվանան հաշիվը 1500 դրամով յուրաքանչյուր ամիս լիցքավորելուց հետո։

«Xiaomi Redmi 9T սմարթֆոնի հետ բաժանորդները նաև նվեր կստանան գեղեցիկ հեռախոսահամար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ Xiaomi Redmi 9T հզոր՝ 6000 մԱ/ժ մարտկոցով սմարթֆոնը կանխիկ ձեռք բերելիս գնորդները կվճարեն ընդամենը 97 200 դրամ։ Իսկ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդները առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]