Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արդյունաբերական շինարարության ծավալներն առաջին եռամսյակում աճել են. փոխնախարար

Արդյունաբերական շինարարության ծավալներն առաջին եռամսյակում աճել են. 
փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին եռամսյակում սկսել են աճել արդյունաբերական շինարարության ծավալները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ պատասխանելով Արտակ Մանուկյանի՝ օտարերկրյա ներդրումների մասին հարցին:

«Առաջին եռամսյակում շինարարության ծավալները, մասնավորապես արդյունաբերական շինարարության ծավալները սկսել են աճել, կամաց-կամաց վերականգնվել: Դա կարող է ընդհանրապես կապ չունենալ օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ, բայց այդ ծավալի 35 տոկոսն էներգետիկ համակարգում է արվում, որը մեծ կշիռ է խաղում հենց օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման տեսանկյունից,- ասաց փոխնախարարն ու նկատեց,- ուստի կարելի է ենթադրել, որ դա օտարերկրյա ուղղակի ներդրումների հաշվին է իրականացվում»:

Սակայն դա ընդամենը ենթադրություն է:

Անդրադառնալով ներդրումների ներգրավման հարցին՝ Ավանեսյանը ակնհայտ համարեց, որ թե Հայաստանի, թե տարածաշրջանային տնտեսությունում ռիսկերն աճել են: Դա տեղի է ունեցել ամռանը: Սակայն մշակվող նախաձեռնությամբ կառավարությունը փորձելու է այդ ռիսկերը որոշակիորեն նվազեցնել, հնարավորության դեպքում ներդրումներ ներգրավել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]