1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ բռնցքամարտիկները կպայքարեն Ուկրաինայի մրցաշարի ոսկե մեդալների համար  

Հայ բռնցքամարտիկները կպայքարեն Ուկրաինայի մրցաշարի ոսկե մեդալների համար

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլա Մանգերի անվան 15-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

 Միկոլա Մանգերայի անվան մրցաշարում ևս 5 հայ բռնցքամարտիկ կարժանանա բրոնզե պարգևի: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կկանգնեն 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Արմեն Մաշակարյանը:

Եզրափակիչները կկայանան ապրիլի 6-ին Երևանի ժամանակով 19:30-ից սկսած:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]