Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նպատակ ունենք «Our Game» կանանց միջազգային այս մրցաշարը շարունակական դարձնել. Աննա Թադևոսյան  

Նպատակ ունենք «Our Game» կանանց միջազգային այս մրցաշարը շարունակական 
դարձնել. Աննա Թադևոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվող կանանց ֆուտբոլի «Our Game» («Մեր խաղը») միջազգային մրցաշարը հնարավոր է շարունակական կդառնա:

«Քանի որ այս շրջանում ՖԻՖԱ-ի կողմից նախատեսված ընկերական խաղերի միջազգային օրերն էին, մենք էլ որոշեցինք կազմակերպել նմանատիպ մրցաշար: Մեր նպատակն այն է, որ կանանց ֆուտբոլի մասին Հայաստանում շատ խոսվի: Մասնակից հավաքականները կոնկրետ ընտրվել են` հաշվի առնելով մեր մակարդակը և նրանց մակարդակը: Նպատակ ունենք «Our Game» կանանց միջազգային այս մրցաշարը շարունակական դարձնել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը:

Անդրադառնալով հավաքականի վիճակին` Թադևոսյանը շեշտեց, որ կորոնավիրուսի համավարակը մեծ հետևանք չի թողել թիմի վրա: «Կանանց հավաքականի նոր մարզիչը շատ բազմափորձ է, երկար տարիներ աշխատել է տղամարդկանց ֆուտբոլում, առաջին անգամն է, որ մարզում է կանանց թիմ»,- առանձնացրեց նա:

Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց միջազգային ընկերական մրցաշար, որը կկրի Our Game անվանումը։ Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի կանանց հավաքականները։ Մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Երևանում և Չարենցավանում։ Հանդիպումների մուտքն ազատ է։

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]