Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թբիլիսիի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել. տարեց կին է զոհվել. ԶԼՄ

Թբիլիսիի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել. տարեց կին է զոհվել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյուն է որոտացել, ենթադրաբար, գազի արտահոսքի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Լիլո շրջանում ՝ քաղաքի ծայրամասում։  Ինչպես պատմել Է ականատես մի կին, շենքից տարհանում են բնակիչներին, ամենայն հավանականությամբ, փլուզման վտանգ կա:

«Մենք ապրում ենք ոչ հեռու, լսեցինք շատ ուժեղ աղմուկ։ Ասում են՝ պայթյունը տեղի է ունեցել գազի պատճառով։  Անմիջապես ժամանել են ոստիկանները, շտապօգնությունը, հրշեջները։ <...> Տուժածների եւ զոհերի մասին ոչինչ չգիտենք», - նշել է նա:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տարեց կնոջ բնակարանում։  Պատահարի ժամանակ տան բնակչուհին ընկել է 4-րդ հարկից, նա մահացել է հիվանդանոցում, հայտնում է ԶԼՄ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]