Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Ֆրանսիան կոչ է արել Իրանին զերծ մնալ միջուկային գործարքի նոր խախտումներից

Ֆրանսիան կոչ է արել Իրանին զերծ մնալ միջուկային գործարքի նոր խախտումներից

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ողջունում  է Իրանի միջուկային ծրագրով գործողությունների համատեղ պլանի շուրջ բանակցությունների վերսկսումը՝ կոչ անելով Թեհրանին չանել նոր խախտումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

Նա կոչ է արել Իրանին առաջիկա քննարկումների ժամանակ հավատարիմ մնալ կառուցողական մոտեցմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ եվրոպական եռյակը՝ Փարիզը, Բեռլինն ու Լոնդոնը կառուցողական դերակատարում են ունեցել տվյալ բանակցությունների վերսկսման գործում:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]