1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196044 դեպք, որոնցից 175 հազար 401-ն` առողջացած, 3575-ը` մահվան ելքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 16 հազար 150 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 869 հազար 652 թեստավորում:

Ապրիլի 2-ին կատարվել է 4 հազար 976 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Առկա է 856 առողջացած և 23 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 14 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 918 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]