Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համաճարակաբանը կոչ է անում պատվաստման թեմայով լսել միայն մասնագիտական կարծիքներ, չտրվել մեդիա սադրանքների

Համաճարակաբանը կոչ է անում պատվաստման թեմայով լսել միայն մասնագիտական 
կարծիքներ, չտրվել մեդիա սադրանքների

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետը խորհուրդ է տալիս կորոնավիրուսային պատվաստումների հարցով լսել ու քննարկման առարկա դարձնել միայն մասնագիտական կարծիքները և առհասարակ պատվաստման գործընթացը կասկածի տակ չդնել:

Երևանի պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանն անդրադարձել է ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանի դիտարկումներին AstraZeneca պատվաստանյութի առնչությամբ: ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանն ակնարկել է AstraZeneca պատվաստանյութից հրաժարվելու մտադրության մասին:

«Այս պահին ԱՄՆ-ում փորձարկումներ են կատարվում, և ուզում եմ հիշեցնել նաև, որ նույն ԱՄՆ-ն օրեր առաջ հայտարարեց, որ «Սպուտնիկ» պատվաստանյութն ունի բարձր էֆեկտիվություն, սակայն իրենց երկրում չեն օգտագործելու այդ պատվաստանյութը, քանի որ արդեն իսկ ունեն ձեռքբերված պայմանավորվածություններ այլ բրենդային պատվաստանյութերի հետ, որն այս պահին բավարարում է իրենց պահանջարկը: Ուստի առաջարկում եմ չտրվել մեդիա սադրանքներին, լսել ու քննարկման առարկա դարձնել միայն մասնագիտական կարծիքները և առհասարակ պատվաստման գործընթացը կասկածի տակ չդնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արման Բադալյանը:

Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: ՀՀ ԱՆ-ն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]