Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գործարկվել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը

Գործարկվել է  բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման 
էլեկտրոնային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը՝ www.kadrer.emis.am: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Յուրաքանչյուր ոք, ով համապատասխանում է ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին և ցանկանում է համալրել բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղը, կայքի միջոցով կարող է ներկայացնել առցանց դիմում։

Մուտք գործելով կայք՝ հայտատուն գրանցվում է՝ ստեղծելով իր օգտահաշիվը և մի քանի պարզ գործողություններով նախ լրացնում է դիմումը, ապա կցում պահանջվող փաստաթղթերը:

Կայքում հասանելի է թափուր աշխատատեղի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը՝ աշխատավարձի չափ, ժամաքանակ և այլն։

Ստացված դիմումների հիման վրա ԿԳՄՍ նախարարությունում ձևավորվում է ամբողջական, մշտապես լրացվող, ավտոմատացված տվյալների բազա, որի ուսումնասիրությունից հետո նախարարությունը պայմանագրի կնքման համապատասխան առաջարկություն է ներկայացնում թափուր հաստիքին առավելագույնս համապատասխանող հայտատուին։

Հայտատուն ավտոմատացված կերպով իր օգտահաշվում անմիջապես տեսնում  է առաջարկը և համաձայնում կամ մերժում այն։ Աշխատանքի երեք առաջարկ չընդունելու դեպքում՝ տվյալ հայտատուի դիմումները նախարարության կողմից չեն դիտարկվի հաջորդող երեք տարիների ընթացքում։  

Կայքը հնարավորություն է տալիս մեկ վայրում իրական ժամանակում տեսնել բարձրլեռնային և սահմանամերձ համայնքների դպրոցներում առկա ուսուցչական բոլոր թափուր հաստիքները, որոնք տվյալ պահին մրցութային կարգով համալրված չեն։ 

Կայքի գործարկումը թույլ է տալիս էականորեն նվազեցնել վարչարարությունը, կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև թափուր աշխատատեղերի դիտարկման համար ծախսվող ժամանակը։ Ծրագրի նպատակը բարձրլեռնային և սահմանամերձ համայնքների դպրոցներում առկա թափուր աշխատատեղերի համալրումն է որակյալ մասնագետներով, ինչպես նաև դպրոցում կրթության որակի ապահովումը։

 

Ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին համապատասխանող և բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղը համալրել ցանկացող անձինք արդեն իսկ կարող են կայքի միջոցով ներկայացնել առցանց դիմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]