Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1896 թ. ապրիլի 2-ին ծնվել է Սողոմոն Թեհլիրյանը՝ հայ վրիժառու, ով «Նեմեսիս» գործողության շրջանակներում 1921 թ. գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար եւ Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային (մահ.՝ 1960 թ.)։

-1805 թ. ապրիլի 2-ին ծնվել է Հանս Քրիստիան Անդերսենը՝ դանիացի գրող եւ բանաստեղծ (մահ.՝ 1875 թ.)։

-742 թ. ապրիլի 2-ին ծնվել է Կառլոս Մեծը՝ Ֆրանկական կայսրության հիմնադիրը (մահ.՝ 814 թ.)։

-1453 թ. ապրիլի 2-ին Մեհմեդ II-ը սկսում է Կոստանդնուպոլսի պաշարումը. քաղաքը գրավում է մայիսի 29-ին։

-1990 թ. ապրիլի 2-ին Երեւանում գումարած ժողովում հիմնադրվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

-2005 թ. ապրիլի 2-ին մահացել է Հովհաննես Պողոս II-ը՝ 264-րդ Հռոմի պապը (ծնվ.՝ 1920 թ.)։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Յասամանը ծաղկում է միայն գարնանը՝ մոտ երեք շաբաթ:

-Յասամանային թփերի որոշ տեսակներ կարող են դիմակայել մինչեւ -30 աստիճան ջերմաստիճանին:

-Ցանկանո՞ւմ եք յասամանի մեծ թուփ: Կտրեք դրանք ավելի քիչ (բայց անպայման կտրեք, առնվազն տարին մեկ անգամ):

-Գոյություն ունեն ավելի քան 1000 տեսակի յասամանի թփեր եւ ծառեր:

-Յասամանը պատկանում է ձիթազգիների ընտանիքին:

-Յասամանի ծաղիկներն ուտելի են (օգտագործվում են կոկտեյլների մեջ):

- Բոտսվանայում այնքան հազվադեպ է անձրեւ գալիս, որ մարդիկ միմյանց ողջունում են «պուլա» բառով, որը նշանակում է անձրեւ:

-Անապատում կարելի է կանգնել անձրեւի տակ ու չթրջվել:

-Պորտուգալիայում անձրեւը համարվում է հարգելի պատճառ աշխատանքի չգնալու համար:

-Ամեն 100 միլիոն մարդուց մեկը տառապում է անձրեւային ալերգիայով:

-Իրականում անձրեւը բույր չունի:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]