Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում կայացած խորհրդատվություններին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում կայացած 
խորհրդատվություններին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մարտի 31-ին  մասնակցել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների ձևաչափով Մոսկվայում կայացած խորհրդատվություններին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Միջոցառման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում նաև՝ առաջիկայում նախատեսվող ՀԱՊԿ ԱԳՆԽ միջնստաշրջանային նիստի նախապատրաստման համատեքստում, ներառյալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ համագործակցության զարգացումը Կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակում:           

Խորհրդատվությունների արդյունքներով կարևորվել է նաև Կազմակերպության շրջանակներում համագործակցությանն ու նրա հետագա զարգացմանը նպաստող նմանատիպ հանդիպումների պարբերականության ապահովումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]