Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հունիս

Հայաստանում բուհերի ընդունելության կարգում կատարվում է փոփոխություն. ընդունվեց որոշում

Հայաստանում բուհերի ընդունելության կարգում կատարվում է փոփոխություն. 
ընդունվեց որոշում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություն կատարեց 2021 թվականի բուհերի ընդունելության կարգում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ընդունելությունը կկատարվի երկու փուլով: «Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը և կընտրեն կոնկրետ մասնագիտությունը՝ կլրացնեն հայտը: Բոլոր դիմումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվի մրցույթի արդյունքները, ինչպես նաև կհայտարարվի թափուր մնացած տեղերի քանակն՝ ըստ բուհերի եւ մասնագիտություններին»,- ասաց նախարարը:

Դումանյանի խոսքով՝ երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն հանձնել է: Երկրորդ փուլով կանցկացվի մրցույթը առավել բարձր բալ ստացած ուսանողների միջև ու դրանով կավարտվի ընդունելությունը:

Նախարարը հավելեց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, երբ համաճարակային պայմաններից ելնելով որոշվեց ընդունելության միայն մեկ քննություն անցկացնել, կանցկացվի 2-ից ոչ ավելի քննություն:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Արձանագրում ենք հետևյալը, որ դիմորդն առաջին փուլով կարող է դիմել մեկ բուհ, մեկ վճարովի ու մեկ անվճար տեղ ընդունվելու համար՝ նույն մասնագիտությամբ:

Ընդունելության քննություններն ավարտվեցին և պարզվեց, որ դիմորդը չի ընդունվել ո՛չ վճարովի, ո՛չ անվճար տեղերը: Սրանից հետո, նա կարող է իր ունեցած բալերով մասնակցել երկրորդ փուլին իր հանձնած քննություններով: Եթե երկու առարկային հավաքել է անցողիկ բալ այն ֆակուլտետում, որտեղ այդ քննություններն են համարվում ընդունելության քննություններ, նա կարող է դիմել եւ ընդունվել այդ ֆակուլտետ: Դիմորդը երկրորդ փուլում կարող է 6 տեղի համար հայտ ներկայացնել»,- ասաց վարչապետը:

Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 2918 է, իսկ վճարովի տեղերի քանակը՝ 22 հազար 300 է: Ընդունելության կարգի կազմակերպման հետ կապված նա տեղեկացրեց, որ ԳԹԿ-ն արդեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել, գործընթացն ակտիվ փուլում է:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թղթային եղանակով դիմումներ չեն լինելու, ինչը թվայնացման քաղաքականության շրջանակներում է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ