Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ- Նիսանի առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-
Նիսանի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Բնության վերածնունդը մարմնավորող ամենահին կրոնական և ազգային տոներից մեկը թող նոր և երջանիկ տարվա սկիզբն ազդարարի: Թող այն նոր ծնունդների, գաղափարների, հաջողության և ձեռքբերումների տարի լինի:

Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել միասին դիմակայել բազմաթիվ փորձությունների և ամեն անգամ հաղթանակած դուրս գալ այդ դժվարություններից: Այսօր ևս, շարունակելով հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամության ավանդույթը, միասնաբար անցնում ենք մարտահրավերների մի ժամանակաշրջան՝ պայքարելով հանուն մեր ընդհանուր հայրենիքի լուսավոր ապագայի կերտման:

Թող բոլորիս տներն այլևս լցվեն սիրով, համերաշխությամբ և ջերմությամբ:

Շնորհավոր Հաբ-Նիսան»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]