Հայաստանի ընտրանին J խմբի միանձնյա առաջատարն է
00:53, 1 Ապրիլ 2021
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարկ միավոր չունի:
Սեպտեմբերին մեկնարկող 4-րդ տուրում Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Լիխտենշտեյնը` Գերմանիայի, իսկ Իսլանդիան` Ռումինիայի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում