Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել էներգաարտադրող տեղակայանքների հզորության գործող շեմը

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել էներգաարտադրող տեղակայանքների 
հզորության գործող շեմը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանը մարտի 31-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում էներգետիկ բնագավառի օրենսդրությանը վերաբերող հարցերն էին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, ոլորտի մասնագետներ:

Նախատեսվում է փոփոխություններ  եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին»  եւ հարակից մի շարք օրենքներում: «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող  փոփոխությունը  վերաբերում է էներգաարտադրող տեղակայանքների հզորության չափի  բարձրացմանը: Նախագծի հեղինակ Արտաշես Պետրոսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է էներգաարտադրող տեղակայանքների հզորության գործող 500 կվտ շեմը բարձրացնել մինչեւ  2մգ/վտ որոշակի սահմանափակումներով:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ  մինչեւ 1 տարվա գործունեություն ծավալած իրավաբանական անձինք կարող են տեղադրել ոչ ավելի, քան 500 կվտ հզորությամբ տեղակայանք, իսկ 1 տարուց ավելի գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ ոչ ավելի, քան 2 մգ/վտ հզորությամբ տեղակայանք՝ հաշվի առնելով նրանց նախորդ տարվա սպառած էլեկտրաէներգիայի ծավալները:

Հեղինակի խոսքով՝ նախաձեռնության նպատակը տնտեսվարողների համար էլեկտրաէներգիայի մատչելիության ապահովումն է, ինչն իր հերթին կնպաստի տնտեսության աշխուժացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]