Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ակբա» ֆինանսական խմբի անդամները 130 միլիոն դրամ են փոխանցել ի աջակցություն զինծառայողների

«Ակբա» ֆինանսական խմբի անդամները 130 միլիոն դրամ են փոխանցել ի 
աջակցություն զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակբա բանկ»-ը և ֆինանսական խմբի մյուս անդամները՝ «ԱԳԲԱ Լիզինգ»-ն ու «Ամունդի-ԱԿԲԱ»-ն միայն վերջին ամիսների ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել են ավելի քան 130 միլիոն դրամ: Տրամադրված միջոցների զգալի մասը ձևավորվել է «Ակբա բանկ»-ի թողարկած քարտերով վճարումներ կատարելու արդյունքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ակբա բանկ»-ից, քարտապանների կողմից կատարվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը բանկը սեփական միջոցներից ուղղում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Ըստ աղբյուրի՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հնարավոր է դրամական աջակցություններ տրամադրել նաև Acba digital հավելվածի միջոցով՝ առանց որևէ միջնորդավճարի:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցումներ է տրամադրում պատերազմում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Փոխհատուցումները տրամադրվում են միանգամյա և երկարաժամկետ՝ 20 տարի շարունակ։

Բանկի Visa Բարերար տեսակի քարտով վճարային գործառնություններ կատարելու դեպքում գործառնությունների գումարից 0.3%-ի չափով գումար բանկը նվիրաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]