Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շվեդիայում կհետաձգեն կորոնավիրուսի դեմ սահմանափակումների թուլացումը

Շվեդիայում կհետաձգեն կորոնավիրուսի դեմ սահմանափակումների թուլացումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շվեդիայում կորոնավիրուսի դեմ սահմանափակումների թուլացումը հետաձգվելու է առնվազն մինչև մայիսի 3-ը, սակայն ավելի խիստ միջոցների ձեռնարկման անհրաժեշտություն այս պահին չկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Կառավարությունն ավելի վաղ որոշել էր, որ Զատկից հետո որոշ կանոններ կդյուրացվեն, մասնավորապես կթույլատրվի ավելի մեծ թվով այցելուների մուտքը զվարճանքների այգիներ, համերգներ, ֆուտբոլային հանդիպումների: Սակայն Առողջապահության գրասենյակը խորհուրդ է տվել կասեցնել այդ քայլը, քանի որ վարակման դեպքերի աճ է գրանցվել:

«Մենք ստանում ենք տեղեկություններ առողջապահության ոլորտում լարված իրավիճակի մասին: Որոշ շրջաններում վարակը տարածվում է դրամատիկորեն»,- ասել է գրասենյակի տնօրեն Յոհան Կարլսոնը:

Կորոնավիրուսի հետևանքով 10 մլն բնակչություն ունեցող Շվեդիայում ընդհանուր առմամբ մահացել է ավելի քան 13 հազար մարդ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]