Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Golden talents of Madrid 2021» միջազգային մրցույթում 10-ամյա Սոնա Մարկոսյանն արժանացել է մրցանակի

«Golden talents of Madrid 2021» միջազգային մրցույթում 10-ամյա Սոնա Մարկոսյանն 
արժանացել է մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայից 10-ամյա Սոնա Մարկոսյանը մրցանակի է արժանացել «Golden talents of Madrid 2021» երաժշտական միջազգային մրցույթում, որն ամեն տարի անցկացվում է Մադրիդում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «AnalitikaUA.net»-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված այս տարի մրցույթն անցկացվում էր առցանց ռեժիմով:

Մրցույթն ունեցել է 1200 մասնակից 11 երկրից: Ժյուրիի կազմում էին մշակույթի և արվեստի առաջատար գործիչներ՝ կոմպոզիտորներ, վոկալիստներ, արվեստաբաններ Իսպանիայից և այլ երկրներից: Մասնակիցների աշխատանքները դիտարկվել են շուրջ 10 օր: Մրցույթի արդյունքներով «Վոկալ» անվանակարգում Սոնա Մարկոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը:

Մինչ այդ, Սոնան մասնակցել է «Made in Ukraine» 7-րդ միջազգային երաժշտական փառատոն-մրցույթին, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը «Դաշնամուր» անվանակարգում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Golden talents of Madrid 2021» երաժշտական միջազգային մրցույթում ևս մեկ հայ մասնակից Ուկրաինայից՝  Կարոլինա Վանոյանը, արժանացել էր մրցանակի:

Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության ու մշակույթի ոլորտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]